Վրաստանում հայտարարել են, որ շուտով կավարտեն ԵՄ-ին անդամակցելու համար առաջարկությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը մի քանի օրից կավարտի Եվրամիության կողմից սահմանված բոլոր ինը հանձնարարականների ուղղությամբ աշխատանքը՝ կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու համար։

«Մեր երկիրն ունի ինը կետից բաղկացած գործողությունների ծրագիր, որն ամբողջությամբ կիրականացվի մի քանի օրից։ Իհարկե, իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի սկսվեն բանակցությունները (ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ): Վիճակագրական տվյալներով՝ մենք առաջ ենք բոլոր երկրներից՝ Ուկրաինայից ու Մոլդովայից»,- լրագրողներին ասել է Կալաձեն։

2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության խորհրդին բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միությանն անդամակցելու վերաբերյալ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Եվրահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ այն առաջարկում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ պայմանով, որ ավարտվեն ինը քայլերը, ներառյալ՝ բարեփոխումները տարբեր ոլորտներում:

2023 թվականի դեկտեմբերի վերջին Վրաստանի կառավարությունը հրապարակեց ԵՄ հանձնարարականների իրականացման գործողությունների ծրագիր։ Դրա համաձայն՝ իշխանությունները, մասնավորապես, կսկսեն աշխատել ապատեղեկատվության դեմ պայքարի և հանրապետության արտաքին քաղաքականության՝ ԵՄ ընդհանուր քաղաքականության հետ սերտաճման տեմպերի բարելավման ուղղությամբ։ Նաև 2024 թվականին իշխանությունները կփորձեն շարունակել աշխատանքը քաղաքական բևեռացումը նվազեցնելու ուղղությամբ։ 2024 թվականի հոկտեմբերին կառավարությունը խոստանում է անցկացնել արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, ինչը նաև ԵՄ հանձնարարականներից է։