Ռուսական բրոքերները փակել են արժույթի դուրսբերումն ու մուտքագրումը Մոսկվայի բորսայի դեմ պատժամիջոցներից հետո

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Ռուսական խոշոր բրոքերները փակել են իրենց հաճախորդների համար հաշիվներից արժույթ հանելու հնարավորությունը Մոսկվայի բորսայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը 1990-ականներից ի վեր առաջին անգամ մնացել է առանց բորսայի առևտրի համաշխարհային հիմնական արժույթներով, գրում է The Moscow Times-ը։

Finam-ի հաճախորդների բրոքերային հաշիվներում ԱՄՆ դոլարը, եվրոն և Հոնկոնգյան դոլարը արտացոլվում են որպես «արգելափակված», և դրանց դուրսբերումն ու մուտքագրումը ներկայում անհասանելի է, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Finam-ի մամուլի ծառայությունից, որը 10 խոշորագույնների թվում է Ռուսաստանում և մինչև պատերազմի սկիզբն ուներ ավելի քան 300 հազար հաճախորդ։

«Մեզ որոշ ժամանակ կպահանջվի՝ բորսայից արգելափակված միջոցների ծավալի մասին տվյալներ ստանալու, ներքին հաշվարկներ կատարելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու համար, որպեսզի ներդրողները հնարավորություն ունենան տնօրինել իրենց միջոցները»,- պարզաբանել է Finam-ը։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև БКС-ի հետ, որը հաճախորդների թվով հինգերորդ ռուսական բրոքերն է:
Մոսկվայի բորսան վստահեցնում է, որ հաճախորդների արժույթին ոչինչ չի սպառնում։

«Իրականացված միջոցառումների արդյունքում առևտրի մասնակից հաճախորդների հաշվարկային ծածկագրերի արտարժույթով դրամական միջոցներին ձեռք չի տրվել»,- ասվում է առևտրային հարթակի հաղորդագրությունում։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախօրեին նաև հավաստիացրել էր, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներում արժույթը չի տուժի։

«Քաղաքացիների և ընկերությունների հաշիվներում և ավանդներում ԱՄՆ դոլարով և եվրոյով բոլոր միջոցները մնում են անվտանգ»,- նշել է Կենտրոնական բանկը՝ հայտարարելով արտարժույթի առքուվաճառքի դադարեցման մասին։

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարեց Մոսկվայի բորսան և դրա հիմնական հաշվարկային կառույցները՝ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան և Ազգային քլիրինգային կենտրոնը սև ցուցակում ներառելու մասին: Արդյունքում Ռուսաստանում դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ համաշխարհային հիմնական արժույթների փոխանակման շուկան։

Այսուհետ դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքը կսահմանվի արտաբորսային շուկայական գործարքների և բանկային հաշվետվությունների հիման վրա, հաղորդում է Կենտրոնական բանկը։ Կառույցը համապատասխան պլան է պատրաստում 2022 թվականի ամառվանից, իսկ նրա ղեկավար Էլվիրա Նաբիուլինան դեկտեմբերին վստահեցրել էր, որ պատժամիջոցները չեն հանգեցնի ռուբլու արժեզրկման։