Վրաստանը Թուրքիայից ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր VURAN զրահափոխադրիչներ է ստացել

Լուրեր

01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
Բոլորը

Վրաստանի զինված ուժերը Թուրքիայի հետ համաձայնագրի շրջանակում ստացել են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան կառուցված VURAN նոր զրահափոխադրիչներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է civil.ge-ն։

Հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի ուսումնական հրապարակում, որին մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության փոխնախարար Սերգո Ջանելիձեն և Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։

Վրաստանի ՊՆ-ի համաձայն՝ ակնկալվում է, որ VURAN զրահամեքենաները՝ հագեցած առաջադեմ ենթահամակարգերով, զգալիորեն բարձրացնելու են երկրի պաշտպանունակությունը և խթանելու են երկու երկրների միջև ռազմական համագործակցության սերտացումը:

«Վրաստանն ու Թուրքիան երկար ու հաջող համագործակցություն ունեն պաշտպանության ոլորտում, և այսօր դրա վառ օրինակն է։ Նման միջոցառումները շատ կարևոր են Վրաստանի համար, քանի որ դրանք ամրապնդում են մեր երկրի պաշտպանունակությունը և զինված ուժերն ավելի են մոտեցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է Ջանելիձեն։

Թուրքիայի դեսպանն էլ ասել է, որ այս մատակարարումը «Վրաստանի անվտանգությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն Անկարայի անսասան աջակցության շոշափելի դրսևորումն է»։