Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է Շուշի

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հայտնել է, որ այցելել է Արցախի հայաթափված Շուշի քաղաք։

«Գիշերն եմ վերադարձել Շուշիից։ Դա Ղարաբաղի երրորդ քաղաքն է, ուր ես այցելել եմ Ադրբեջանոմ իմ աշխատանքի ընթացքում՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակում։ Ավելի վաղ եղել եմ Լաչինում ու Ֆիզուլիում։ Շնորհիվ Ռուսաստանում Ադրբեջանի հրաշալի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի, որն ինձ հրավիրել է Շուշի, ես այցելեցի այդ հրաշալի քաղաքը։ Այնտեղ անցկացվում էր Բյուլբուլի անվան IX միջազգային վոկալ մրցույթի եզրափակիչ համերգը։ Ես հնարավորություն ունեցա մեկուկես օր տեսնել Շուշի քաղաք»,- ասել է ՌԴ դեսպանը։

Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, թե քաղաքը տպավորում է՝ «վերականգնված մզկիթ, գեղեցիկ նոր դպրոց, կառուցվում են ժամանակակից տներ»։

«Զարմանալի էր, որ Շուշիում խցանման մեջ հայտնվեցինք, Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ այժմ այցելում են քաղաք, և այնտեղ իսկապես տեսնելու բան կա՝ և՛ պատմական հուշարձաններ, և՛ ժամանակակից շինություններ։ Ուստի ես ուրախ էի այցելել Ղարաբաղի արդեն երրորդ քաղաքը»,- ասել է Միխայիլ Եվդոկիմովը։

Նա, սակայն, չի նշել՝ արդյո՞ք այցելել է հայկական պատմական, կրոնական հուշարձաններ, որոնք վանդալիզմի են ենթարկվում և ոչնչացվում Բաքվի կողմից։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Բաքուն հիմնահատակ ավերել է Շուշիի հայկական Կանաչ ժամ եկեղեցին, Ղազանչեչցոց հայկական գերեզմանոցը, ինչպես նաև Քարին տակ գյուղը։

2022 թվականի հուլիսին էլ Շուշի էր այցելել Ադրբեջանում ՌԴ այն ժամանակվա դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

Էմմա Չոբանյան