Ոտքերը նստարանին մեխած քաղաքացին սպառնում է կուլ տալ բերանում պահած ածելին

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

 Ինչպես Ավելի վաղ տեղեկացրել էինք, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին:

Factor.am-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ահազանգը ստանալուց ժամեր անց՝ ոստիկանությանն ու ԱԻՆ աշխատակիցներին չի հաջողվում քաղաքացուն համոզել՝ թույլատրել իրեն բժշկական օգնություն ցուցաբերել։

«Տեղում աշխատում է հոգեբան, քաղաքացին ոտքերը մեխել ոտքի մատերի արանքից, վնասված է ոտքի մաշկը։ Արդեն մի քանի ժամ է ոստիկանությանն ու ԱԻՆ փրկարարական ջոկատին քաղաքացին չի թույլատրում իրեն օգնություն ցուցաբերել։ Ավելին՝ սպառնում է՝  եթե մոտենան իրեն կուլ կտա բերանում պահված ածելին»։

Նշենք, որ ոտքերը նստարանին մեխած քաղաքացին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և բողոքում է իրեն ապօրինաբար աշխատանքից ազատելուց։