Հայաստանը դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd.  & Ports-ի հետ համագործակցության տարբերակը․ ՏԿԵՆ

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd.  & Ports-ի հետ համագործակցության տարբերակը, սակայն, համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության ձևաչափ վերաբերյալ, այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու շուրջ հարցերի քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախորդ տարի ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աշխատանքները համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվել էին, թե Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

Փոխարտգործնախարարը պարզաբանել էր՝ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։

Վահան Կոստանյանը քաղաքական առումով չափազանց կարևոր էր համարել Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին մեր երկրի ներգրավումը: Նա նաև ընդգծել էր,  որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանն ասել էր, որ Չաբահար նավահանգիստից օգտվելու հարցի առանչությամբ սպասում են հայկական կողմի հստակ առաջարկներին։ Դեսպանը հույս էր հայտնել, որ նավահանգստից օգտվելով Հայաստանը կհաղթահարի Սև ծով ելք չունենալուց բխող խնդիրները։

Հիշեցնենք նաև, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցած տարի Մումբայում մասնակցել էր Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

 

Մանյա Պողոսյան