Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Բայրամովը խոսել է ՀՀ Սահմանադրության՝ «խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտ լինելու մասին»

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Բեռլին կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի իր պաշտոնակից Աննալենա Բերբոքին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։

Հանդիպմանն նշվել է, որ այս տարի Ադրբեջանը գերմանական կողմի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ ունի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակում։

«Խոսելով հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Բայրամովը մատնանշել է խաղաղ գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասվում է հաղորդագրությունում մեջ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։