Ուկրաինան կատարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսելու բոլոր պահանջները. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում հաստատել է, որ Կիևն ավարտել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև հունիսի վերջ սկսելու համար, հայտնում է «Украинская правда»-ն։

«Ուկրաինան ավարտել է բոլոր այն քայլերը, որոնք մենք սահմանել ենք։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է սկսի Կիևի հետ անդամակցության բանակցությունները մինչև այս ամսվա վերջ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հունիսի 7-ին Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Ուկրաինայում և Մոլդովայում իրականացվող բարեփոխումների առաջընթացը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին այդ երկրների անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու համար։
Այնուամենայնիվ, Հունգարիայի առարկությունների պատճառով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշում չի կարող կայացվել ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ:

«Հունգարիան կրկին հիշել է 11 հարցերը, ընթերցել երկու ուղղում բարիդրացիական հարաբերությունների և ազգային փոքրամասնությունների վերաբերյալ բանակցային շրջանակում՝ նշելով, որ մենք (ԵՄ-ն) նաև պետք է առաջ շարժվենք Սերբիայի և Ալբանիայի հետ։ Բանավեճում մնացածները, բացի Հունգարիայից, բարձրաձայն և հստակորեն պաշտպանել ենք Հանձնաժողովի գնահատականը և մերժել ենք նոր պահանջների ներկայացումը։ Բոլորս կողմ ենք հունիսի 25-ին միջկառավարական համաժողովի անցկացմանը»,- «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին ասել է եվրոպացի անանուն դիվանագետը: