Լուկաշենկոն հայտարարել է, որ հաճույքով մասնակցելու են «ազատագրված ադրբեջանական տարածքների վերածննդին»

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Բելառուսը մասնակցելու է«ազատագրված ադրբեջանական տարածքների վերածննդին»։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սաhիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Ադրբեջան, մասնավորապես, այցը էթնիկ զտման ենթարկված Արցախ, որտեղ շրջայց է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Շուշիում ես նրան ասացի՝ դուք ապրում եք դրախտում։ Ես որևէ տեղ նման բան չեմ տեսել՝ լինելով շատ վայրերում մեր մոլորակում՝ մաքուր օդ, հիանալի բնություն։ Համոզված եմ, որ այդ տարածքներում կյանքը վերականգնելով` ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք էլ հաճույքով կմասնակցենք այդ աշխատանքներին, որոշվել են ուղղությունները։ Որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Խոսելով Բելառուսի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման մասին՝ նա ապրանքաշրջանառության մակարդակն անվանել է բավականին լավ, բայց անհավասարակշիռ։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ավելի շատ ապրանքներ գնել Ադրբեջանից։ Մենք սա կկարգավորենք։ Իլհամ Ալիևի հետ զրուցել ենք այն ոլորտների մասին, որոնք ինտենսիվ զարգացման կարիք ունեն տեխնոլոգիաների փոխանցման առումով՝ ռազմարդյունաբերական համալիրից մինչև գյուղատնտեսություն։ Մի խոսքով՝ փակ թեմաներ չկան, մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շրջայց էր կատարել Արցախի բնակավայրերում, եղել Վարանդայում ու Շուշիում։ Նա նաև Շուշիին բելառուսական տրանսպորտային տեխնիկա էր նվիրել։

Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն էլ ասել էր, որ Մինսկը նախատեսում է Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել։