2024թ․ Ադրբեջանն ու Վրաստանը նախատեսում են 21 համատեղ ռազմական միջոցառում․ Վրաստանի ՊՆ ղեկավարը Բաքվում է

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում  գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Հասանովն ասել է, որ «երկու ժողովուրդների միջև կա ավանդական բարեկամություն և փոխվստահություն», ընդգծել երկու պետությունների ղեկավարների ջերմ հարաբերությունների դրական ազդեցությունը համատեղ գործակցության վրա։

Հասանովը նաև նշել է, որ որ ռազմավարական գործընկերության հիման վրա Վրաստանի հետ հաստատված հարաբերությունները զարգանում են վերընթաց ուղղությամբ, և որ 2024 թվականին երկու երկրների միջև, ընդհանուր առմամբ, նախատեսվում է անցկացնել 21 համատեղ միջոցառում ռազմական ոլորտում։

Միաժամանակ, Զաքիր Հասանովը վրացի գործընկերոջը հրավիրել է այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք Ադրբեջանի 5-րդ միջազգային պաշտպանական «ADEX» ցուցահանդեսին։

Վրաստանի պաշտպանության նախարարն իր հերթին ասել  է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը շատ կարևոր է Վրաստանի համար»։

Հանդիպմանն ընդգծվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության ավելացման կարևորությունը։ Նշվել է, որ եռակողմ ձևաչափով անցկացվող «Eternity» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային և «Կովկասյան արծիվ» վարժանքները նպաստում են զինվորականների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, նաև փորձի փոխանակման հնարավորություն են տալիս։ Կողմերը նաև վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանական համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմական և ռազմաուսումնական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակվում են հունիսի 4-ից մեկնարկած «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները՝ ադրբեջանական, վրացական ու թուրքական  հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան