Սառնարանային պահեստներ կառուցելու համար կկատարվի 5 մլրդ դրամի ներդրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
30.08.2018 | 12:56Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Արման ընդ պարտնյոր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը։
Նախագծի զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Արման ընդ պարտնյոր» ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու են սառնարանային պահեստներ, մասնավորապես՝ գյուղմթերքի պահպանման համար։
Ընկերությունը կիրականացնի 5 մլրդ դրամի ներդրում։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 120 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Մանրամասները՝ տեսանյութում։