Քանանին խոսել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեության մասին

Լուրեր

22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:31
Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 
22.06.2026 | 19:14
Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է
22.06.2026 | 19:00
ՀԱԿ-ի էլեկտորատը շատ կարգապահ գնաց՝ քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 18:48
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22.06.2026 | 18:35
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով նիստ է տեղի ունեցել
22.06.2026 | 18:28
Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN
22.06.2026 | 18:24
Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում
22.06.2026 | 18:19
Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները
22.06.2026 | 18:10
Փամբակում հայտնաբերել են 13-ամյա Նարինեի դին // Որն էր Գյումրի-Մոսկվա օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 18:02
4-5 հոգի վարի է գնացել այդ խողովակի պատճառով. 6 տարեկան մի տղա էլ է ընկել, խեղդվել. վանաձորցի
22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությանը։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը և Հայաստանը ստորագրել են համաձայնագիր Թավրիզում և Կապանում գլխավոր հյուպատոսություններ փոխադարձ հիմունքներով բացելու համար, փոխանցում է IRNA-ն։

Քանանին հավելել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, իսկ հայկական կողմն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Թավրիզում գլխավոր հյուպատոսության բացման համար։

Խոսելով Իրան-Ադրբեջան սահմանին ամբարտակի կառուցման և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին՝ Քանանին ասել է, որ ամբարտակի կառուցումն իրականացվում է երկու երկրների ջրային դիվանագիտության շրջանակում։

«Ինչ վերաբերում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսմանը, ապա որոշվել են գործունեության վերսկսման մոտավոր ժամկետները, և այդ գործողություններն իրականացվում են»,- ասել է Քանանին։