Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են իրավիճակը Սումիի շրջանում

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրել է, որ ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են իրավիճակը Սումիի շրջանում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տարածաշրջանում ռուսական դիվերսիոն խմբերը «դեռևս ակտիվ են, բայց դրանք ոչնչացվում են»։

Ռիժևկա գյուղում, ըստ Զելենսկիի, ռուս զինվորականները փորձել են «քարոզչական գործողություն իրականացնել»։

«Այսօր առավոտվա դրությամբ՝ ռուսական դրոշը ոչնչացված է, և գյուղում թշնամի չկա»,- հավելել է նա։

Երեկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ ռուս զինվորականները գրավել են Ռիժևկա գյուղը, որը գտնվում է Կուրսկի շրջանի սահմանին։ Նա նաև հրապարակել էր 1,5 րոպեանոց տեսագրություն՝ տարբեր տեսանյութերից հատվածներով, որի վերջում զինվորական համազգեստով տղամարդը ձեռքին ռուսական դրոշ է պահում, իսկ հետո մի քանի վայրկյան երևում է Ռիժևկայի գյուղական խորհրդի շենքը։

«Ագենստվո»-ն, հղում անելով ուկրաինական OSINT նախագծին, գրում է, որ ամբողջ տեսագրությունից, որը հրապարակել է Կադիրովը, միայն վերջին մասն է նկարված Ռիժևկայում։

«Եթե գյուղի գրավում են անվանում այն, որ մտել են, ծուռ տեսանյութ են նկարել ու դուրս են փախել, քանի որ արդեն ինչ-որ բաներ են թռչում․․․ Զինվորականները Ռիժևկայի «գրավման» մասին, ինչպես և դուք, իմացել են լուրերից»,- գրել է լրատվականը։