Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռն առաջին անգամ ՌԴ-ի տարածքում թիրախ է խոցել. Sky News

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախը։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին։

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ հարված է հասցվել Բելգորոդի շրջանում գտնվող «ռուսական հրամանատարական կենտրոնին»։ Թե ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել այս հարձակման ժամանակ և արդյո՞ք արևմտյան զենք է կիրառվել, դեռևս պարզ չէ:

«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են Բելգորոդում գտնվող ռուսական հրամանատարական կենտրոնին։ Վնասը դեռևս գնահատվում է, սակայն ուղիղ հարվածը հաստատվել է։ Սա Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախի ուղղությամբ արձակված առաջին զինամթերքն է»,- բրիտանական հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Կիևին թույլատրել էին օգտագործել այդ երկրների կողմից Ուկրաինային տրամադրված զենքերը՝ հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, մասնավորապես, «չեզոքացնելու» ռուսական ռազմաբազաները, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա։