Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Կարեն Անդրեասյանին

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իր վերաբերյալ կարգապահական վարույթի գործով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու խորհրդի մյուս բոլոր անդամներին` բացի նորընտիր անդամներ Մերի Համբարձումյանից և Արմեն Դանիելյանից:

Ըստ դատավորի` ԲԴԽ անդամները կանխակալ վերաբերմունք ունեն գործի նկատմամբ:

Դանիբելյանի վերաբերյալ վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից հետո, որում դատավորին մեղադրում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը տապալելու մեջ:

Մինչ ֆիլմի հրապարակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում խոսել է այն մասին, որ ինքն է Դատական դեպարտամենտի իր գործընկերներին խնդրել ֆիլմ պատրաստել:

Մեջբերելով Անդրեասյանի` հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը, Դանիբեկյանը եզրակացրեց, որ ֆիմը, որում ինքը «մեղավոր է ճանաչվել» պատրաստվել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդել պստասխանատվության ենթարկելու այն դատավորներին, որոնք ուսումնասիրության արդյունքում մեղավոր կճանաչվեն:

Արդարադստության նախարարությունը դիրքորոշում հայտնեց, որ Դատական դեպարտամենտը իր գործառույթն է իրականացրել:

Նշենք, որ մինչ Դանիբեկյանի կողմից ներակայացված միջնորդությունը Կարեն Անդրեասյանն ինքն էր առաջինն անդրադարձել իր տված հարցազրույցին ու կողմերին վստահեցրել, որ ինքը կամ խորրդի որևէ այլ անդամ Դեպարտամենտի կողմից հավաքված տեղեկությանը չի տիրապետել, դրա բովանդակությանը որևէ կերպ չի միջամտել, իր առնչությունն այս գործընթացին սահմանափակվում է նրանով, որ գործընկերներին առաջարկել է առավել հասկանալի և մանրամասն տեղեկություն տրամադրել հանրությանն այս գործի վերաբերյալ։

Որոշվեց ԲԴԽ անդամների ինքնաբացարկի հարցերին առանձին-առանձին անդրադառնալ: Այժմ խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ` Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Արաքս Մամուլյան