Բաղրամյան պողոտան փակ է, ընդդիմությունը վրաններ է տեղադրել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի Բաղրամյան պողոտան գիշերվանից շարունակում են փակ պահել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները։

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մի խումբ անդամներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններ են տեղադրվել։ Պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկաններն են փակել։

Երթի մասնակիցների մի մասը մնացել է Բաղրամյան պողոտայում, մյուս մասն էլ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարժվել է դեպի Պռոշյան-Դեմիրճյան փողոց։

Այնուհետև Գալստանյանը հավաքվածներին կոչ է արել վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ միանալով այնտեղ մնացածաներին։

Նշենք, որ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ առաջիկա 96 ժամվա՝ 4 օրվա ընթացքում, առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականին։

Գալստանյանը Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին նաև հորդորեց հունիսի 11 -ին ժամը 16։30-ին նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։

Հիշեցնենք` ՀՀ-ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Մանյա Պողոսյան