Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել Կոպենհագենի կենտրոնում

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոպենհագենում հարձակման է ենթարկվել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը․ գրում է euronews.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Կուլտորվետի հրապարակում։ Հաղորդվում է, որ Դանիայի կառավարության ղեկավարին անհայտ տղամարդը հարվածել է, որին այնուհետ ձերբակալել է ոստիկանությունը: Հարձակվողի անունը չի հաղորդվում։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Ֆրեդերիկսենը «ցնցված է կատարվածից»: Միաժամանակ դանիական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքական գործչի հետ ամեն ինչ կարգին է։ Ինքը՝ Ֆրեդերիկսենը, դեռ որևէ մեկնաբանություն չի տվել կատարվածի վերաբերյալ։

Միջադեպի առնչությամբ Դանիայի վարչապետին արդեն իսկ աջակցություն են հայտնել Եվրամիության քաղաքական գործիչները։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ «խստորեն դատապարտում է մեր ազատ հասարակություններում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների նկատմամբ բռնության ցանկացած ձև»:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը գրել է. «Ինձ համար Մետեն շատ լավ գործընկեր է և իմաստուն գործընկեր: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի վրա հարձակումը նաև հարձակում է մեր ժողովրդավարության վրա»: