Վերանորոգում, կահավորում, դիզայն․ բացվել է նախադեպը չունեցող HOMING EXPO 2024 ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

HOMING EXPO 2024 նախադեպը չունեցող ցուցահանդեսն այսօր իր դռներն է բացել «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում։ Տեղում իրենց առաջարկներն են ներկայացնում կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից ոլորտներում գործող ընկերություններ։ Այն հնարավորություն է տալիս այս ոլորտներում հետաքրքրված կամ ոլորտների ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց միանգամից, մեկ հարթակում հանդիպել առաջատար և լավագույն առաջարկները ներկայացնող ընկերություններին։

Ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ և համարվում է «Big Projects» ընկերության կողմից կազմակերպվող «TOON EXPO» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի հեղինակավոր ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը և լինելու է ամենամյա։

«Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ ցուցահանդեսին ներկայացված են 70-ից ավելի ընկերություններ, բոլորը՝ հատուկ առաջարկներով և զեղչերով։

Litokol ընկերությունը շուկայում հանդես է գալիս շինարարական պրոֆեսիոնալ լուծումներով։ Իտալական տեխնոլոգիայով Հայաստանում արտադրվում են սալիկի սոսինձներ, ջրամեկուսացման նյութեր, սալիկի խնամքի միջոցներ, կարանյութեր և այլն։ Litokol-ից բացի՝ ընկերությունը HOMING EXPO-ին ներկայանում է ևս երկու ապրանքանիշով։

Haybed-ը ներկայացնում է ներքնակներ, ներքնակերեսներ, վերմակներ, բարձեր: Ունենալով լայն տեսականի, շուկայում դիրքավորված լինելով «լավագույն որակ՝ շահավետ գնով» սկզբունքով՝ կարողանում է բավարարել իր բոլոր հաճախորդների կարիքները: Ընկերությունը ցուցահանդեսի օրերին առաջարկում  է բացառիկ զեղչեր, որոնք գործելու են մինչև դեկտեմբերի 31-ը։

Iteq ընկերությունը շուկայում լինելով ավելի քան 10 տարի՝ առաջարկում է բարձրակարգ փակող-կողպող լուծումներ հյուրանոցների, բանկերի, առևտրային և բիզնես կենտրոնների, հիվանդանոցների, գրասենյակների և բնակարանների համար։ Այն հանդիսանում է ASSA ABLOY խմբին պատկանող մի շարք առաջատար արտադրողների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Խելացի տան հավելվածի միջոցով ZiGo Smart Solutions ընկերությունը սեփականատիրոջն առաջարկում է լիարժեք վերահսկում և կառավարում բնակարանի կամ սեփական տան բոլոր սարքավորումների համար, ինչպես ձայնային հրահանգի, այնպես էլ սմարթֆոնի միջոցով։

Eco Step ընկերությունը, լինելով մի շարք առաջատար արևային բրենդների պաշտոնական գործընկերը Հայաստանում, առաջարկում է արևային էներգիայի պրեմիում դասի ֆոտովոլտային կայաններ և այլ լուծումներ տան ու բիզնեսի համար, ինչպես նաև էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններ, այլընտրանքային էներգետիկային առնչվող այլ ծառայություններ, ինչպիսիք են լիցենզավորման, ֆինանսավորման, նախագծման աշխատանքները։

HOMING EXPO ցուցահանդեսին բազալտե ամրանների և ամրանային ցանցերի իր տեսականիով է ներկայացել ArmBas ընկերությունը։ Այն նաև բետոնե օժանդակ նյութերի և սարքավորումների ներկրող է։

HOMING EXPO 2024 խոշոր ցուցահանդեսի հովանավորներն են Masoor Studio-ն և TOTAL Armenia-ն։ «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում կա առանձին անկյուն, որտեղ ցուցադրվում են արվեստի օբյեկտներ, անցկացվում են սպասքադրման մաստեր-կլասներ, ինչպես նաև մեծ խաղարկություն։ Ցուցահանդեսը բաց է հունիսի 7-ից մինչև 9-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան