Փաշինյան, ասա՛, ինչո՞ւ են 19-ամյա տղայի դեմքի վրայով քայլել, քո տղային մեքենա էին նստեցրել, համաշխարհային պատմություն էիր սարքել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2025 | 19:11
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն
26.04.2025 | 19:06
Միլենա Առաքելյանը և Ջոն Օզմանյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
26.04.2025 | 19:00
Մեր իշխանությունը 30 տարի սարքած «տորթի վրայի բալն» է, վերարտադրվելն էլ գերխնդիրն է. Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2025 | 18:38
Սոնա Մնացականյանի վրաերթի 3-րդ տարելիցը. արդարադատության պահանջ. ՈՒՂԻՂ
26.04.2025 | 18:32
Իրանի նավահանգիստներից մեկում պայթյունի հետևանքով կան զոհեր
26.04.2025 | 18:07
Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ սամբոյի ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
26.04.2025 | 17:57
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
26.04.2025 | 17:41
Վարչապետն Ապարանում ներկա է եղել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը
26.04.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
26.04.2025 | 16:54
Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. հայտարարություն
26.04.2025 | 16:36
Պայթյուն Իրանի նավահանգիստներից մեկում. կան հարյուրավոր տուժածներ
26.04.2025 | 16:23
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ
26.04.2025 | 15:55
Իրանի պաշտպանական կարողությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունների առարկա չեն. Իրանի ԱԳՆ խոսնակ
26.04.2025 | 15:35
Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն
26.04.2025 | 15:15
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից
Բոլորը

Համացանցում հայտնվել է երկու արցախցիների հեռախոսազրույցի ձայնագրության մի հատված՝ արցախի բարբառով։ ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է, թե արցախցի տղամարդիկ զրուցում են ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու մասին։ Հեռախոսազանգի կողմերից մեկը զրույցի ընթացքում ասում է երկու հազար դրամով ինչ-որ գործողություն անելու մասին և նշում, որ նույնը նախկինում անում էր 40 հազար դրամով։ Այդ հատվածը կոնկրետ վերաբերում է մի հարցի, որ մեկը մյուսին ասում է՝ «երեկ 2200 դրամով կոշիկ եմ առել, ես ե՞րբ էի 40 հազարից պակաս կոշիկ հագնում»: Այս ձայնագրությունից հետո հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը։ Նրա կինը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ղեկավարած կազմակերպությանը հայտնել է, որ մինչ Նարեկին բերման ենթարկելն էլ իրենք թիրախավորված են եղել, ըստ նրա, անհայտ անձիք միշտ հետևել են իրենց, ամուսնու եղբայրներին են փորձել բռնի տանել։

Իսկ մինչ այդ՝ ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի 5 մասնակցի Քննչական Կոմիտեն մեղադրանք է ներկայացրել խուլիգանության հոդվածով։ Նրանցից մեկն արդեն կալանավորված է, երկուսը ձերբակալվել էին, ևս երկուսն՝ ազատության մեջ են։ Բախում էր եղել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Այդ օրը 28 հոգու ձերբակալեցին, ապա 27-ին ազատ էին արձակել՝ մեղադրանք չառաջադրելով։ Ընդդիմությունը մեղադրում է ոստիկանությանը՝ իշխանության քաղաքական պատվերը կատարելու մեջ, որ նրանք ճնշում են ընդդիմադիր շարժումը։ Անցած շաբաթ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկելու վերաբերյալ բողոքից հետո քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Մեղադրյալներ, սակայն, դեռ, չկան։ ՆԳՆ-ն ծառայողական քննության արդյունքում դադարեցրել էր միջադեպին մասնակից ոստիկաններից մեկի լիազորությունները։

Բողոքի ակցիաների մեկ ամսվա ընթացքում արդեն 24 մասնակից է մեղադրյալի կարգավիճակ ստացել՝ տարբեր հոդվածներով։ Ընդդիմությունն, իր հերթին, բարձրաձայնում է ոստիկանական բռնությունների մասին: Ոստիկանների շարքերում այս բողոքներից հետո, սակայն, դեռ մեղադրյալներ չկան։ Հայտնի է միայն, որ 24 ծառայողական քննության ու ուսումնասիրության արդյունքում միայն մեկ ոստիկանի լիազորություն է դադարեցվել, որը մյուս կարմիր բերետավորների հետ անցած երկուշաբթի ծեծել էր դաշնակցական պատգամավորին։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին հարց ուղղեցինք, թե ըստ նրա՝ քաղաքական նշանակության գործերն ինչպե՞ս են քննում իրավապահները, և ինքն ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիր շարժման ընթացքում ոստիկանության և ընդդիմադիր ակտիվիստների փոխհարաբերությունները, հատկապես՝ բախումների ժամանակ։ Ժաննա Ալեքսանյանը պնդեց, որ հատուկ թիրախավորված են արցախցիները։ Նա պատմեց արցախյան ծագում ունեցող անձի նկատմամբ բռնության մասին։ «Դաժան վերաբերմունքի են արժանացել նաև երկու սարկավագները, որոնց առևանգել էին ԱԳՆ շենքի դիմացից և բռնության ենթարկել բողոքի ակցիայի ժամանակ, մեկի գլուխն էին ջարդել, և ասել են՝ հայր սուրբ է, խփեք»։ Նա ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետևում տեսնում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունը ոստիկանական համակարգն օգտագործում է ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան