ՌԴ-ում ծայրահեղական են ճանաչել գոյություն չունեցող կազմակերպությունը՝ «Հակառուսական անջատողական շարժումը»

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Ռուսաստանի Գերագույն դատարանը ծայրահեղական է ճանաչել գոյություն չունեցող «Հակառուսական անջատողական շարժում» կազմակերպությունը, ինչպես նաև արգելել է նրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտնում է Mediazona-ն։

Նիստը, որի ժամանակ դատարանը որոշել է արգելել «Հակառուսական անջատողական շարժումը», անցկացվել է փակ դռների հետևում։

Ըստ ՌԴ Արդարադատության նախարարության, որը դատական հայց է ներկայացրել գոյություն չունեցող կազմակերպության արգելման համար, այս շարժումը նպատակ ունի «ոչնչացնել Ռուսաստանի բազմազգ միասնությունը և տարածքային ամբողջականությունը»։ Շարժման կամ նրա սիմվոլիզմի տարբերակիչ որևէ առանձնահատկություններ չեն հաղորդվում:

Ռուսաստանում և աշխարհում այս անունով պաշտոնական կազմակերպությունների, կուսակցությունների կամ շարժումների գրանցումը նախկինում հայտնի չի եղել։

SOVA մարդու իրավունքների կենտրոնը գոյություն չունեցող կազմակերպության արգելքն անվանում է «ռետինե», այսինքն՝ այն թույլ է տալիս ուժեղացնել ռեպրեսիաները տարբեր տարածաշրջանային նախաձեռնությունների անդամների նկատմամբ։

«Ազատ Բուրյաթիա» հիմնադրամի նախագահ Ալեքսանդրա Գարմաժապովան արդեն հայտարարել է, որ նոր կանոնը կկիրառվի իրենց նկատմամբ։ Նրա կարծիքով՝ շատ հակապատերազմական էթնիկ ակտիվիստներ կարող են սպառնալիքի տակ լինել, նույնիսկ եթե նրանք որևէ անջատողականության կոչ չանեն: