Զախարովան ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է պահանջել՝ այդ կերպ արձագանքելով հայկական պատվիրակության այդ քաղաք այցին

Լուրեր

02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
02.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում, օր 2․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 20:50
Թուրքիան ծրագրում է էներգետիկ միջանցք ստեղծել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար
Բոլորը

Ռուսաստանը հուսով է, որ հայկական կողմը Մոսկվային կհանձնի Կիևից ստացված Բուչայում սպանվածների ցուցակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող  NEWS.ru-ի թղթակցի հարցին։

Զախարովան այսպես արձագանքել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի Բուչա այցին։

«Հավանաբար, Հայաստանի պատվիրակությունն ունի զոհերի ցուցակը, որը Կիևի ռեժիմը վերագրում է, իբր, ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այդ տվյալները տրամադրեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Բուչա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին դիմավորել էին հայկական պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր փոխանցել ուկրաինական կողմի բուժհաստատություններին:

«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Էմմա Չոբանյան