ՀՀ-ի սահմանը հատելով Ադրբեջանում հայտնված Չեխիայի քաղաքացին դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է Չեխիայի քաղաքացի Դանիել Բաչայի դատավարությունը, որը Հայաստանի սահմանը հատելով՝ հայտնվել էր ադրբեջանական տարածքում, գրում են տեղական լրատվամիջոցները։

Շիրվանի վերաքննիչ դատարանը, դատավոր Էլչին Խասմամեդովի նախագահությամբ, որոշել է Չեխիայի քաղաքացուն դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 3-ին տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացի է ձերբակալվել, որը փորձել է ապօրինի հատել սահմանը։ Վկայակոչելով իրազեկ աղբյուրին՝ ադրբեջանական մամուլը գրել էր, թե Չեխիայի քաղաքացին, իբր, «ներխուժել է Ադրբեջանի տարածք՝ շրջանցելով հայկական կողմի ականապատ գոտին»։

ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն ասել էր, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ՝ ինչպես պնդում էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։

«Մենք կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու ձերբակալումը»,- չեխական CTK լրատվականին ասել էր երկրի ԱԳՆ խոսնակ Մարիանա Վերներովան։

Էմմա Չոբանյան