Պեսկովը նշել է, թե ինչու Պուտինի այցը Թուրքիա տեղի չի ունենում

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուս-թուրքական շփումները շարունակվում են բոլոր մակարդակներով, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է՝ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ գրաֆիկների անհամապատասխանության պատճառով։ Այն կարծիքը, թե այցի հետաձգումը կապված է երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների հետ, թյուր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա սխալ տպավորություն է։ Չստացվեց նախագահների գրաֆիկները համատեղել, բայց բարձր մակարդակի շփումները կշարունակվեն շատ մոտ ապագայում։ Նման շփումների նախապատրաստումը մշտապես է տարվում»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ դեռևս ապրիլի կեսերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր հարցին՝ արդյո՞ք որոշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը։

«Մենք հաճախակի ենք հեռախոսազրույցներ ունենում պարոն Պուտինի հետ: Թուրքիա նրա այցի ժամկետը դեռևս որոշված ​​չէ: Կարծում եմ՝ այդ հարցը հնարավորինս շուտ կհստակեցվի»,- պատասխանել էր Էրդողանը։

Հավելենք, որ ռուսական և թուրքական դիվանագիտական աղբյուրներն ու միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել էին, որ Պուտինի այցը Թուրքիա տեղի է ունենալու փետրվարի 12-ին։ Այն, որ այցը լինելու է փետրվարին, հայտնել էր նաև ՌԴ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Սակայն այցն այդպես էլ տեղի չունեցավ։ Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ այցը տեղի կունենա մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո։

Էմմա Չոբանյան