ՌԴ-ն աշխատում է Հայաստանում «Միր» քարտերի գործարկումը վերականգնելու ուղղությամբ

Լուրեր

11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի գործարկումը վերականգնելու հարցով։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է Վեդոմոստին։

«Իհարկե, աշխատում ենք: Փոխգործակցությունն ընթանում է, բայց նրանք (Հայաստանը և Ղրղզստանը) գտնվում են արևմտյան երկրների սարսափելի, ծանր ճնշման տակ»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ Արևմուտքը փորձում է «տարբեր թույլ կետեր» գտնել այլ երկրների հետ Ռուսաստանի փոխգործակցության մեջ։ Միևնույն ժամանակ, նշել է Պանկինը, Մոսկվան այս հարցում «լավագույնի հույս ունի»։