Նիկոլ Փաշինյանը ինտենսիվ ֆրանսերեն է սովորում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար:
Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը:
Չի կարող, չէ՞, ֆրանկոֆոն երկիր համարվող երկրի վարչապետը չտիրապետել ֆրանսերենին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: