ՌԴ-ն կրկին հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Լուրեր

21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը, գրում է Current Time-ը։

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն հայտնել է, որ օդային հարձակման տագնապը տարածաշրջանում տևել է 4 ժամ։

«Օդային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել տարածաշրջանի արտադրական օբյեկտներից մեկում»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։

Ըստ պաշտոնյայի՝ վիրավորներ չկան։ Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության համաձայն՝ ռուս զինվորականներն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են հինգ Х-101/Х-555 թեւավոր հրթիռ և 53 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինացի զինվորականները Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խերսոնի, Օդեսայի, Խարկովի, Կիևի և Խմելնիցկի շրջանների վրա 5 հրթիռ և 48 անօդաչու թռչող սարք են խոցել։

Հարվածների թիրախ են դարձել կարևոր ենթակառուցվածքները, ասվում է զեկույցում:

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է բռնակցված Ղրիմի, Ազովի ծովի, Կուբանի, Բելգորոդի և Ռոստովի շրջանում 28 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։