Առաջարկվում է ստեղծել կաթ արտադրողների միություն

Լուրեր

07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
Բոլորը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ: Այսօր հյուրերը եկել էին առաջարկներով. Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը միության անունից առաջարկել է ստեղծել Կաթ արտադրողների միություն, որում ներգրավված կլինեն կաթ արտադրող-մատակարարող մասնագետներ: Առաջարկն ընդունվել է: Մինչ միության ստեղծումը՝ կգործի աշխատանքային խումբ-հանձնաժողով, որը կզբաղվի միության ստեղծման աշխատանքներով:

Կաթ արտադրողների միության ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվելիք աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մասնավոր, հասարակական, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պանրագործների միության, Հայ կաթ կաթնամթերք արտադրողների միության, մասնավոր ձեռնարկությունների տնօրեններ, ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են կաթի իրացման խնդիրների, գնի, կաթի որակի եւ քանակի, կովերի ցեղատեսակների հետ կապված հարցեր, ընդգծել, որ խնդիրները նոր չեն, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստացել, թեեւ պարբերաբար բարձրաձայնվել են: