ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր անարդարացի ձերբակալվածներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանում կալանավորվել է ևս մեկ հայտնի տնտեսագետ ու լրագրող՝ Ֆարիդ Մեհրալիզադեն։

«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության  անդամների շարունակական կալանավորումների կապակցությամբ։ Նրանք, որոնք օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ՝ խոսքի ազատությունը, չպետք է կալանավորվեն դրա համար։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անձանց, ովքեր անարդարացի ձերբակալվել են և հարգել բոլորի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ասել է Միլլերը։

Նշենք, որ Ֆարիդ Մեհրալիզադեն ձերբակալվել էր մայիսի 30-ին AbzasMedia-ի գործով կառավարության կողմից շարունակվող բռնաճնշումների շրջանակում մաքսանենգության մեղադրանքով։ Այնուհետև հունիսի 1-ին Խաթայի շրջանային դատարանը տնտեսագետին 3 ամիս 20 օր ժամկետով կալանավորելու որոշում էր կայացրել։ Մեհրալիզադեն և AbzasMedia-ն հերքում են որևէ կապ։

Օրերս էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։