Լուիս Բոնոն Անկարայում Էրդողանի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Անկարայում նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

«Հանդիպման ընթացքում գնահատականներ ենք տվել Կովկասում կայունության բարձրացման և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է Քըլըչը X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ օրերս Էրդողանի գլխավոր խորհրդականը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Բոնոն իր հերթին հունիսի 3-ին Բաքվում բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մինչ այդ էլ Պետքարտուղարության պաշտոնյան հանդիպումներ էր անցկացրել Երևանում։

Էմմա Չոբանյան