ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը

Լուրեր

11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դաշնային խորհուրդը 2024 թվականի հունիսի 5-ի նիստում հավանություն է տվել մի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և նրա անդամ երկրների, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է Port news-ը։

Համաձայնագիրը կփոխարինի 2018 թվականի մայիսից գործող ժամանակավոր համաձայնագրին, որը կհանգեցնի ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը։ Փաստաթուղթը սահմանում է կողմերի միջև առևտրի հիմնական կանոնները՝ հնարավորինս մոտ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին:

Այդ կանոնների թվում են առավել բարենպաստման ռեժիմը և ազգային ռեժիմը, պաշտպանիչ միջոցների և մաքսային վարչարարության կիրառումը, ապրանքների ներմուծման քանակական արգելքների և սահմանափակումների կիրառումից հրաժարումը, ինչպես նաև անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասով ԱՀԿ բազային ստանդարտներն ամրագրող դրույթները և տեխնիկական կարգավորման դրույթները:

Ի լրումն ԱՀԿ ստանդարտ կանոնների՝ համաձայնագիրը նախատեսում է պարտավորություններ, որոնք դուրս են դրանց շրջանակներից, բայց, այդուհանդերձ, կիրառվում են ԵՏՄ-ում։ Ամրագրվում են տեխնիկական կանոնակարգերի հրապարակման և ուժի մեջ մտնելու միջև 180-օրյա անցումային շրջանի ապահովման պարտավորությունները։ Ինչպես նշված է օրենքին կից փաստաթղթերում, այս դրույթը «բարձրացնում է Իրանի առևտրային ռեժիմի թափանցիկությունը և հավասարեցնում է ԵՏՄ-ի հետ կարգավորող միջավայրը, որն արդեն գործում է այս սկզբունքով»։