Հնդկաստանի վարչապետը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Բհարաթիա Ջանատա կուսակցության («Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն») և Ազգային դեմոկրատական դաշինքի (NDA) ընդհանուր հաղթանակի մասին, հաղորդում է CNN-ը։

«Այսօր փառավոր օր է։ Ազգային դեմոկրատական դաշինքը պատրաստվում է երրորդ անգամ կառավարություն ձևավորել, մենք երախտապարտ ենք ժողովրդին։ Սա աշխարհի ամենամեծ ժողովրդավարության հաղթանակն է»,- ասել է Մոդին Նյու Դելիում իր համախոհներին։

Միևնույն ժամանակ, Մոդիի կուսակցությունը չի կարողացել մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ Բհարաթիա Ջանատա կուսակցությունը 543 անդամ ունեցող խորհրդարանում ստացել է 240 տեղ։ Սակայն ԱԺԴ դաշինքը, ընդհանուր առմամբ, ստացել է 292 մանդատ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհավորել է Նարենդրա Մոդիին և նրա կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ողջունում եմ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացումը Հնդկաստանում։ Շնորհավորում եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որը գլխավորում է BJP-ն և NDA-ն, խորհրդարանական ընտրություններում երրորդ անընդմեջ հաղթանակի կապակցությամբ։ Հնդկաստանը և Ուկրաինան կիսում են ընդհանուր արժեքները և ունեն հարուստ պատմություն, թող մեր գործընկերությունը շարունակի ծաղկել՝ բերելով առաջընթաց և փոխըմբռնում մեր երկրներին»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։

Ավելի վաղ, Մոդիին հղումով հաղորդվել էր, որ Հնդկաստանը մասնակցելու է առաջիկա Խաղաղության գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։