ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանի (ICC) դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին՝ կապված Գազայի հատվածում պատերազմի պատճառով իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդեր պահանջելու վերաբերյալ դատախազի որոշման հետ, գրում է Reuters-ը։

Օրինագիծը մշակվել է Հանրապետական կուսակցության կողմից։ Նախագծին կողմ է քվեարկել 247 մարդ, դեմ՝ Դեմոկրատական կուսակցության 155 կոնգրեսական։

Օրենքի նախագծի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կկարողանան պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են ՄՔԴ-ում ամերիկացիների և նրանց դաշնակիցների հետապնդման մեջ։ Վաշինգտոնը նախատեսում է արգելել նման անձանց մուտքը ԱՄՆ, զրկել նրանց ամերիկյան վիզաներից և արգելել անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարել երկրում։

Օրինագիծը դժվար թե քվեարկության ուղարկվի Սենատ, որտեղ ներկայացուցիչների մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, նշում է Reuters-ը։

Մայիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կքննարկեն Հաագայի Միջազգային քրեական դատարանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե վերջինը կալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Նա նշել է, որ Իսրայելն «արդար պատերազմ է վարում գոյատևման համար», և ՄՔԴ-ն «փորձում է հավասարեցնել» իսրայելցի պաշտոնյաներին հոկտեմբերի 7-ի ջարդն իրականացրած ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հետ: