Ապրիլ-մայիսին Վրաստանից արտաքսվել են 42 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա այս տարվա ապրիլ-մայիսին ապահովել է տարբեր երկրների 42 քաղաքացիների ձերբակալությունն ու արտաքսումը, գրում է Գրուզիա օնլայնը։

Ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ ոմանք բռնի կերպով վտարվել են Վրաստանից միգրացիոն վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա երկրից արտաքսվել են Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 42 անձ։

Վտարվածների թվում են Ադրբեջանի Հանրապետության ութ անչափահաս քաղաքացիներ, ովքեր Վրաստան են մտել և երկրում են գտնվել «առանց օրինական հիմքերի և զբաղվել տարբեր հակահասարակական գործունեությամբ»։

ՆԳՆ միգրացիոն վարչությունն այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա հիմնական իրավասությունը Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն է և նրանց վտարումը երկրից։