Բայրամովը հաստատել է՝ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների փաթեթը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյատրոյի հետ մամուլի ասուլիսում հաստատել է, որ Հայաստանից ստացվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկների փաթեթը։

«Ես տեղեկացրել եմ բանակցային գործընթացի առաջընթացի, խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների, Ալմաթիի հանդիպման մասին: Մինչ այդ, Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել համաձայնագրի հաջորդ նախագիծը, որի շուրջ բանակցություններ են եղել Ալմաթիում: Մի քանի օր առաջ Հայաստանի կողմից ստացանք խաղաղության հերթական նախագիծը»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ առկա բաց հարցերի թվի նվազում է նկատվում։

«Մի շարք կետերում դրական զարգացում է նկատվում։ Այսինքն՝ մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ավելի վաղ Factor.am-ին հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված` 9-րդ խմբագրությունը: