Թուրքիայի ԱԳ նախարարը Չինաստան այցի ընթացքում մեկնել է ույղուրական քաղաքներ՝ դրանք անվանելով «հին թուրք-իսլամական» բնակավայրեր

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան եռօրյա այցի շրջանակում այցելել է Ուրումչի և Քաշգար քաղաքներ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նախօրեին Պեկինում նա հայտարարել է, որ «սրանք հին թուրք-իսլամական քաղաքներ են, որոնք նպաստում են Չինաստանի մշակութային հարստությանը»։

Նշվում է, որ Ֆիդանն այցելել է Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչիի Յանգհան մզկիթ և միջազգային մեծ շուկա։ Այցի ընթացքում նա քննարկելու է «ույղուր թուրքերի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության և Չինաստանում բարեկեցության ու խաղաղության մեջ ապրելու կարևորության հարցերը»։

Հավելենք, որ Հաքան Ֆիդանի այս այցը տարածաշրջան ամենաբարձր մակարդակով է այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2012 թվականին վարչապետ եղած ժամանակ այցելել էր Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան։