ԱՄՆ-ը երբեք չի արգելել Ուկրաինային ինքնաթիռներ խոցել Ռուսաստանի երկնքում. Սպիտակ տուն

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ-ը երբեք սահմանափակումներ չի մտցրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի տարածքում թշնամու ինքնաթիռները խոցելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ ուկրաինացիների համար երբեք սահմանափակումներ չեն եղել թշնամու ինքնաթիռները խոցելու հետ կապված, նույնիսկ եթե դրանք Ուկրաինայի օդային տարածքում չեն։ Ուկրաինացի զինվորականները, ըստ նրա, կարող են խոցել ռուսական ինքնաթիռները, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Քիրբին կարող է հաստատել տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան զենք է կիրառել ՌԴ տարածքում, նա ասել է, որ չի կարող պատասխանել։

«Ինչպես արդեն ասացի՝ մենք պարզապես ի վիճակի չենք ամեն օր հստակ իմանալ, թե ինչի վրա են կրակում ուկրաինացիները։ Դա, իհարկե, տակտիկական մակարդակով։ Այդ պատճառով ես չեմ կարող դա հաստատել։ Կարող եմ միայն ասել, որ նրանք հասկանում են հրահանգները, որ նրանց տվել են»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի՝ ռուսական տարածքում ամերիկյան զենք օգտագործելու թույլտվությունը կարող է ընդլայնվել։ Դա կախված կլինի մարտի դաշտում տիրող իրավիճակից։