Լիբանանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Բեյրութի մերձակայքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվելու փորձից հետո Լիբանանի զինվորականները ձերբակալել են զինյալին, գրում է AP-ն։

Այս հարձակումը տեղի է ունեցել երկրում լարվածության աճի ֆոնին, որտեղ «Հըզբոլլահ»-ի զինյալների և իսրայելական զորքերի միջև ամիսներ շարունակվող մարտերը հազարավոր մարդկանց տեղահանել են սահմանի երկայնքով՝ տարիներ շարունակ քաղաքական փակուղուց և տնտեսական դժվարություններից հետո:

Լիբանանցի զինվորականները հայտարարության մեջ նշում են, որ կրակ են արձակել հարձակվողի վրա, որին ներկայացնում են միայն որպես սիրիացի։ Զինված տղամարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Հարձակման շարժառիթը պարզ չէ։ Միաժամանակ, լիբանանյան լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ արյունոտված հարձակվողը սև անթև բաճկոնով է, որի վրա արաբերեն գրված է «Իսլամական պետություն», ինչպես նաև «I» և «S» անգլերեն սկզբնատառերը։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բեյրութից հյուսիս գտնվող արվարձանում ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի մոտ շուրջ կես ժամ հրաձգություն է տեղի ունեցել:

Լիբանանի անվտանգության պաշտոնյան AP-ին հայտնել է, որ հարձակվողները 4-ն են եղել, որոնցից մեկը հարձակվողներին տարել է դեպքի վայր, իսկ երեքը կրակ են բացել:

Նշվում է, որ կրակողներից մեկը սպանվել է, մեկը՝ փախել, իսկ երրորդը՝ վիրավորվել ու ձերբակալվել զինվորականների կողմից։

ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ վաղ առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, և որ լիբանանյան զորքերն ու դեսպանատան անվտանգության աշխատակիցներն արագորեն մոբիլիզացվել են:

Լիբանանյան կողմն էլ հայտնել է, որ զորքեր են տեղակայվել դեսպանատան մոտ և հարակից տարածքներում:

Համացանցում նաև զինված հարձակումից կադրեր են տարածվում։