Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապե-տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ:

Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին՝ ամրապնդելով ու ապահովելով բարեկամ Հնդկաստանի շարունակական դինամիկ զարգացումն ու նվաճումները ամենատարբեր ոլորտներում։ Համոզված եմ, որ Ձեր կառավարման հետագա տարիներին ևս «Vasudhaiva Kutumbakam»` «Աշխարհը մեկ ընտանիք է» կարգախոսի ներքո, Հնդկաստանը տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության, առողջապահու¬թյան, տիեզերքի ուսումնասիրության և այլ ոլորտներում իր ձեռքբերումները կշարունակի ծառայեցնել ի նպաստ համաշխարհային բարօրության։

Ուրախությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի` ամուր հիմք ստեղծելով ռազմավարական երկխոսության ձևավորման համար։ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռք¬բերում-ներ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարգավաճում»: