Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա խոսքով՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը: Երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է հատկապես Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարությունը՝ տեղեկացնելով, որ այն հաջողությամբ իր գործունեությունն է ծավալում Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանում նաև գործում է Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ մեծ թվով հայ աշակերտներ խորացված կերպով չինարեն են ուսումնասիրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է չինական կողմի հետ ծրագրային փոխհամագործակցության հնարավորությունը՝ բուհ-դպրոց երկխոսության զարգացման համար՝ նպաստելով ՀՀ բուհերում չինարենի մանկավարժական որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը: Ընդգծվել է, որ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:

Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի հետ հատկապես կրթության ոլորտում համագործակցության մեծ ներուժը և փոխանցել չինական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը:

Մասնավորապես, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Չեն Լուի խոսքով՝ չինական կողմը հետաքրքրված է համագործակցելու «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով չինական կողմի պատրաստակամությունը, ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաքը» ՀՀ կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նախորդ տարի հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին՝ որպես ռազմավարական հիմնական փաստաթուղթ: Ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է հավակնոտ թիրախներն ու առանձին գործողություններ, որոնք միտված են միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: