Թթխմորի գործարանից ՊԵԿ նախագահ. ինչպե՞ս է Վարդան Հարությունյանը հարստացել, բռնագանձվող գույքերի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազատության պողոտայում գտնվող բարձր պարիսպներից մեկի հետևում շքեղ առանձնատուն կա, որը ևս 22 անշարժ ու 9 շարժական գույքի հետ մասին պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Գլխավոր դատախազությունն ապօրինի ու բռնագանձման ենթակա է համարում ոչ միայն այս գույքերը, այլ նաև 6 մլն 700 հազար դոլարն ու 6 մլրդ 260 մլն դրամը։ Հետաքրքիր է՝ աշխատանքային ուղին Աբովյանի թթխմորի գործարանում սկսած և մինչև ՊԵԿ նախագահի պաշտոնին հասած Հարությունյանը կկարողանա՞ դատարանում ապացուցել իր գույքերի օրինականությունը։

Factor TV-ն դեռ 2018 թվականին էր ուսումնասիրել Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների և սեփականատերերի ցանկը։ Բացահայտել էինք, որ Մոնումենտի բարձունքում գտնվող Հարությունյանների այս շքեղ առանձնատունը կադաստրային արժեքով երրորդ ամենաբարձ գին ունեցողն է։

Factor TV-ն ուսումնասիրել է Գլխավոր դատախազության հրապարակած ցանկը և պարզել, թե Ազատության պողոտայում գտնվող առանձնատնից զատ՝ այլ ինչ գույքեր են բռնագանձման ենթակա։

Հարությունյանների երկրորդ առանձնատունը, այսպես ասած, «գոլդ» հասցեով է։ Այն գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայում։ Տարածքում նաև ավտոտնակ կա։ Օրբելի փողոցում գտնվող այս շենքից էլ  բռնագանձման ենթակա է նախկին բարձրաստիճան պաշտոնյային պատկանող հինգ անշարժ գույք։ Ըստ դատախազության՝ Հարությունյաններն այստեղ ունեն երկու բնակարան, երկու ավոտկայանատեղի և մեկ հասարակական նշանակության տարածք։

Մյասնիկյան պողոտայում գտնվող այս ռեստորանը ևս Հարությունյաններին է պատկանում և հարակից տարածքների հետ միասին ենթակա է բռնագանձման։ ՊԵԿ նախկին նախագահին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքերի մեծ մասը Կոտայքի մարզում է՝ մեկ տասնյակից ավելի անշարժ գույքեր, այդ թվում՝ քոթեջ Ծաղկաձորում։ Բռնագանձման ենթակա է նաև շարժական գույք՝ 9 ավտոմեքենա, ցանկում նաև ընկերությունների բաժնեմասեր են և խոշոր գումարներ։

Վարդան Հարությունյանը 1999 թվականից աշխատել է «ՀայՌուսգազարդ»-ում, հետագայում աշխատանքը շարունակել ամբողջությամբ Ռուսաստանին անցած «Գազպրոմ Արմենիա»-ում։ Մինչև ՊԵԿ նախագահ նշանակվելը «Գազպրոմ»-ում զբաղեցրել է ընկերության վարչության նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները։ Նա պաշտոնավարման ժամանակահատվածում հայտարարել էր, որ հաջողակ բիզնեսմեն է եղել և դրա շնորհիվ է կարողացել կուտակել հարստությունը։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ նշանակվեց Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում։ Սա, ըստ էության, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կարապետյանը ևս բարձր պաշտոններ էր զբաղեցրել «Գազպրոմ»-ում։

Հարությունյանը պետական համակարգից հեռացավ 2018 թվականի իշխանափոխությունից հետ։ Արդյո՞ք Գլխավոր դատախազությունը կկարողանա դատարանում հիմնավորել, որ նախկին պաշտոնյայի ունեցվածքն իսկապես բռնագանձման ենթակա է, և այն կվերադարձվի պետությանը, թե՞ քաղաքացիներն ականատես կլինեն՝ ինչպես է Վարդան Հարությունյանը նույնպես արդարացվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Լևոն Երանոսյանի օրինակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան