Գերմանական զենքի օգտագործումը ՌԴ-ի դեմ էսկալացիայի վտանգ չի պարունակում․ Շոլց

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարծում, որ ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին գերմանական զենքերով հարվածներ հասցնելը կհանգեցնի էսկալացիայի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինչպես ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսքը միայն հնարավորության մասին է՝ պաշտպանելու խոշոր քաղաքը, օրինակ՝ Խարկովը»,- ասել է նա Antenne Bayern ռադիոկայանի եթերում։

Կանցլերը նշել է, որ Կիևին գերմանական զենք օգտագործելու իրավունք տրամադրելու որոշումը մանրակրկիտ մտածված է Գերմանիայի «բարեկամների և դաշնակիցների» հետ համագործակցությամբ։ Նա, միաժամանակ, շտապել է հավաստիացնել Գերմանիայի քաղաքացիներին, որ երբեք թույլ չի տա ճնշում գործադրել իր վրա, որ «սխալ և ժամանակավրեպ որոշումներ» կայացվեն։

Մայիսի 31-ին Գերմանիայի կառավարությունը թույլ էր տվել Ուկրաինային իր կողմից մատակարարվող զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթն այս հարցում Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը բացատրել էր Խարկովի մարզում ռուսական բանակի հարձակումների հաճախականությամբ, որոնք «պատրաստվել, համակարգվել և իրականացվել են» ռուսական սահմանին հարող դիրքերից։