Մոսկվայում մոբիլիզացվածների կանայք և մայրերը ՊՆ-ի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանդիպում նոր նախարարի հետ

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում մոբիլիզացվածների կանայք և մայրերը բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Այս մասին գրում է Meduza-ն։

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ կանայք ծնկաչոք են, ձեռքերին՝ «Խնդրո՛ւմ եմ, հայրիկին վերադարձրեք տուն», «Ժամանակն է, որ մոբիլիզացվածները գան տուն», «Անդրեյ Ռեմովիչ Բելոուսով, խոսի՛ր մեզ հետ։ Մենք կանք» գրությամբ պաստառներ։

Երբ կանայք հավաքվել են ՊՆ շենքի մոտ, նրանց է մոտեցել ոստիկանության աշխատակիցներով մեքենան։ Ոստիկանության ժամանելուց հետո ցուցարարները ծնկի են իջել։

«Եկեք ծնկի իջած կանանց տարեք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիա իրականացնող կանանց է մոտեցել սպայական համազգեստով մի տղամարդ։ ՊՆ ներկայացուցչի հետ զրույցում նրանք դժգոհել են զինվորների նկատմամբ վերաբերմունքից, ծառայությունում առկա խնդիրներից և զորահավաքի անժամկետ լինելուց։ Ի պատասխան՝ զինվորականն ասել է, որ տղամարդկանց տուն վերադառնալու համար անհրաժեշտ է հրամանագիր, որը չկա։

Զինվորականը նաև ասել է, որ կանայք դիտավորյալ էլ դուրս եկել, որ նրանց նկարահանեն «ընդդիմադիր տելեգրամյան ալիքները»։

«Սրանից հետո ձեզ Ռուսաստանի քաղաքացիներ անվանելու կարիք չկա»,- ասել է զինվորականը՝ գրառելով այն խնդիրները, որոնց մասին կանայք պատմել են։