Մոսկվան հայտարարել է «ճակատագրական հետևանքների» և «լուրջ հակահարվածի» մասին՝ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածների դեպքում

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար Կիևին արևմտյան զենք կիրառելու թույլտվությունը կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես  կցանկանայի նախազգուշացնել ամերիկացի առաջնորդներին սխալ հաշվարկներից, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Անհայտ պատճառներով նրանք թերագնահատում են այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը։

Նա Վաշինգտոնին կոչ արել «հնարավորինս լրջորեն վերաբերվել Ռուսաստանից եկող նախազգուշացումներին»։

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես՝ փոքր երկրներում, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են  խաղում։ Նրանք պետք է հիշեն այն մասին, որ դրանք, որպես կանոն, փոքր տարածքով պետություններ են՝ խիտ բնակչությամբ։ Եվ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը»,- ասել էր ՌԴ ղեկավարը։