Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գեղարդ» հիմնադրամը Լեհաստանում բացված «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով  լուսանկարչական ցուցահանդեսի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը ստորև․

«Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։ Հիշեցնենք, որ այս անձինք ինտենսիվորեն ներգրավված են Արցախում հայ ժառանգության բռնայուրացման քաղաքականության մեջ: Մասնավորապես՝ Ռ․ Մոբիլին, լինելով ուդիական համայնքի առաջնորդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուդիական համայնքը բազմիցս  «ուղղորդել» է հայկական եկեղեցիներ՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու նպատակով։

Միջազգային մի շարք համաձայնագրերով և հռչակագրերով (Հաագայի 1954 թվականի I և II արձանագրությունները, 2003 թվականի Մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը, 2005 թվականի Ֆարոյի կոնվենցիան և այլն)՝ հանցագործություն է համարվում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն ու վանդալիզմը, այլև եկեղեցիների ինքնության ջնջումն ու վերափոխումը:

Միջոցառման՝ բացման իր խոսքում դեսպան Նարգիզ Գուրբանովան խոսել է Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի ավանդույթների մասին՝ նշելով. «Պատմականորեն մեր երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ»։

Ի՞նչ խաղաղության և ներդաշնակ ապրելու մասին է խոսքը, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը սանձազերծել էր Ադրբեջանի իշխող ռեժիմը, անխնա թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը, իսկ «բազմամշակութային ավանդույթներ ունեցող» ադրբեջանական բռնապետությունը շուրջ տասը ամիս շրջափակման մեջ էր պահել 120.000 հայ բնակչությանը՝ մատնելով սովի, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:

«Հանդուժող» երկրի իշխանությունները, գերտերությունների թողտվությամբ, շրջափակումից հետո խաղաղ բնակչությանը ենթարկեցին բռնի տեղահանության և շարունակեցին յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը` խաղալով  «խաղաղ և բազմամշակութային» իրենց դերը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտելու ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխելու հայ մշակութային ժառանգության ոչնչացումը»: