Հունիսի 1-ին նվիրված մեծ միջոցառում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ

Լուրեր

25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում․ տեղեկացնում են ՔԿՀ-ից։

Նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ Միջոցառման բուն նպատակն է եղել խմբային հոգեբանական աշխատանքի և ազատ շփման միջոցով նպաստել ազատազրկված անձանց և նրանց երեխաների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, հուզական կապվածության պահպանմանը, վերասոցիալականացման միջոցառումներին ակտիվորեն մասնակցող ազատազրկված անձանց դրական վարքի ձևավորմանը։

Կազմակերպիչների կողմից միջոցառումն իրականացվել է երկու հատվածներով՝ խմբային հոգեբանական աշխատանք, որը վարել են ՍԻԱՀ բաժնի աշխատակիցները, և ազատ ժամանց։ Միջոցառման առաջին հատվածն անցկացվել է տարբեր հոգեբանական խաղային մեթոդների, քննարկումների միջոցով, որից հետո՝ երկրորդ փուլում, երեխաների համար կազմակերպվել են հետաքրքիր խաղեր, հյուրասիրություն և ազատ շփում իրենց հայրերի հետ։

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք երախտիքի խոսքերն են հայտնել կազմակերպիչներին՝ երեխաների և իրենց օրն այդքան հագեցած և հիշարժան դարձնելու համար։