Ասել է, որ ինքն է թեկնածուն, ուրեմն՝ մենք իրեն ենք աջակցում․ Սարգսյանը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին 

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

«Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, այդպիսի հրամաններ տվողներն ու կատարողները, վստահ եմ, որ ունեն անհամաչափ արտաքին աջակցություն, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ճշտող հարցին՝ թե արտաքին աջակցություն ասելով, որ երկիրը նկատի ունի, Սերժ Սարգսյանը հստակեց, որ արտաքին աջակցություն ասելով՝ նկատի ունի   հավաքական Արևմուտքից ստացվող աջակցությունը։

Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից կաթողիկոսին Սարդարապատի հուշահամալիրին մոտենալու արգելքին, Սարգսյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը իրավական նորմերից դուրս է։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու նրա առաջնորդ Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանի վարչապետի թեկնածությանը, Սարգսյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը և համակիրներն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ասել է՝ ինքն է թեկնածու, ուրեմն՝ մենք իրեն ենք աջակցում։ Կա սահմանադրական ելք․ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Այսինքն, դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ դատարանն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնող դատավճիռ է հրապարակել։