Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ հրապարակել է դատավճիռ՝ արդարացնելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և նախկին գյուղատնտեսության նախարարության աշխատակից Գևորգ Հարությունյանին։

Այս մասին տեղեկությունը Factor TV-ին  փոխանցեցին դատարանի աշխատակազմից։

Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և նախկին Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը մեղադրվում էին պետությունից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Դատախազությունը  պահանջել էր Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանի մեղավոր ճանաչել, բայց ազատել պատասխանատվությունից, քանի որ անցել է նրանց վերագրվող արարքի վաղեմության ժամկետը։ Պաշտպանական կողմն էլ պահանջել էր ճանաչել և հռչակել Սարգսյանի, Հարությունյանի և Բեգլարյանի անմեղությունը, և, փաստացի, դատավորը ճանաչեց և հռչակեց նրանց անմեղությունը։

Դատարանը դատավճիռը պետք է հրապարակեր մայիսի 29-ին, սակայն այս օրը դատական ակտը չէր հրապարակվել։

Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատական ակտը Դատախազությունը կբողոքարկի։ Նշենք, որ բողոքարկման դեպքում հայցը քննելու է արդեն Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը։

Արաքս Մամուլյան