Ո՛չ վերականգնվեց, ո՛չ թանգարան դարձավ. Արամ Մանուկյանի տունը շարունակում է փլատակ մնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

Օրերս նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 106-ամյակը: Հիմնադիրներից Արամ Մանուկյանն ապրել է Արամի 9 հասցեի շենքում: Այն, սակայն, տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում, և չնայած քննադատություններին ու խոստումներին, պատկերը, միևնույն է, չի փոխվում:

Շենքը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրա վերակառուցման հարցը ներառված է «Հին Երևան» ծրագրում: Այս և ծրագրում ներառված շուրջ մեկ տասնյակ կառույցների սեփականատերը 2015-ից շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշն է։

«Արամ Մանուկյանի տունը Երևանում պահպանված քիչ թվով նախաթամանյանական ժամանակաշրջանի կառույցներից է։ Շենքը կառուցվել է Բորիս Մեհրաբյանի նախագծով, 20-րդ դարի սկզբին, և բացի այն, որ այդտեղ ապրել է Մանուկյանը, այն արժեքավոր է նաև նրանով, որ ներկայացնում է ժամակաշրջանի շերտը։ Քաղաքական կամքն է պակասում, որպեսզի շենքը պահպանվի»,-նշում է ճարտարապետ Տիգրան Գալստյանը։

Պատմաբան, Արամ Մանուկյանի մասին գրքի հեղինակ Արմեն Ասրյանն այն համոզման է, որ շենքի անմիթար վիճակն ուղիղ կերպով արտացոլում է մեր վերաբերմունքը պետականությանը: Նա շեշտում է Արամ Մանուկյան գործչի ավանդը հայ ժողովրդի ուժերը միավորելու հարցում․ «Թերևս ամենից վառ օրինակները Վանի 1915-ի հերոսամարտն ու 1918-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումն են»,-ասում է նա։

Ըստ մասնագետի՝ նման նշանակության պատմամշակութային հուշարձանը շատ այլ երկրներում կպահպանվեր առանձնահատուկ կերպով, ավելին` շենքը կարող էր վերածվել թանգարանի: Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց` այդ ուղղությամբ արդյոք տարվում են աշխատանքներ և ինչ դիրքորոշում ունի այդ հարցում կառույցը:

Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Արամ Մանուկյանի տունն ընդգրկված է «Հին Երևան» ծրագրում, որը դեռևս 2005-ից հաստատվել է Կառավարության մի շարք որոշումներով։ Ըստ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությունն արժանացած նախագծի՝ պահպանվելու և վերականգնվելու է այժմ գոյություն ունեցող շենքի ճակատային հատվածը: Տիգրան Գալստյանը, սակայն, շեշտում է`ֆասադի պահպանումը դեռևս շենքի պահպանումը չէ: Նա նշում է, որ ուսումնասիրել է նմանատիպ գործընթացներում տարբեր երկրների փորձը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան