ՌԴ ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե «ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն լարվածություն են առաջացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի հետ իրենց առճակատման կուրսով անհանգստության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նորանշանակ ՊՆ ղելավար Անդրեյ Բելոուսովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ ելք ստանալով դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի մուտք դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունանում է իրավիճակն ու Վրաստանում ակտիվանում են ֆինանսավորվող ցույցերը՝ ձգտելով հասնել ակտիվ հակառուսական գործողությունների»,-ասել է Բելոուսովը Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստում։

«Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների լուծման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր։ Առաջարկվում է ստորագրել խաղաղության պայմանագիր բացառապես արևմտյան հարթակներում ու նրանց թելադրանքով»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը՝ հավելելով․

«Առանձնապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու համար»։

Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության մի շարք շրջաններում»։

Հավելենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին։