Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մանվել Շահվերդյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը կազմել և հաստատել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը, համաձայն որի Հակակոռուպցիոն Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի կոռուպցիան հանցագործությունները քննող կազմի դատավորի թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մանվել Շահվերդյանը։

Արմեն Դանեիլյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, տարիներ առաջ քննել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործն ու նրան կալանավորելու որոշում կայացրել։ Դանիելյանը մեկ ամիս առաջ էլ դարձել է ԲԴԽ անդամ՝ հրաժարական տված դատավոր Արշակ Վարդանյանի փոխարեն։

Դատավոր  Ռուբիկ Մխիթարյանը ևս Վերաքննիչ քրեական դատարանից է։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում թափուր տեղ է առաջացել դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո։ Մարաբյանի հրաժարականին նախորդել էր ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի հրաժարականը, օրեր անց հրաժարականի դիմումներ ներկայացրին նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը և Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

Այս հրաժարականներից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այս դատավորներն ընդհանուր նամակագրություն են ունեցել, որում 4 տարի առաջ վիրավորական արտահայտություններ են արվել Նիկոլ Փաշինյանի և մտերիմների  հասցեին, և այս նամակագրությունը Ռուբիկ Մխիթարյանը հասանելի է դարձրել իշխանություններին։

Ինքը՝ Ռուբիկ Մխիթարյանը, Factor TV-ի հետ զրույցում անհեթեթություն է որակել մամուլում շրջանառվող տեղեկությունները։ Այնուամենայիվ, նկատենք, որ  մամուլում շրջանառվող տեղեկություններում որպես նամակագրության մասնակից 5 դատավորից միայն Մխիթարյանն է, որ այժմ շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր,  ավելին, հավակնում է առաջխաղացման։

Դատավոր Մանվել Շահվերդյանը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։ Վերջինս քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով անցնող Ազգուշ Մարտիրոսյանի  (հայտնի է Գայանե Հակոբյան) գործը, նրա նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոխել կալանավորմամբ, ապա դռնփակ դարձրել նիստը։ Այնուհետև դռնփակ նիստով Ազգուշ Մարտիրոսյանը, որը մինչ այդ չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, արագացված դատաքննություն է պահանջել, ինչը նշանակում է որ ընդունել մեղադրանքը։ Դատավոր Մանվել Շահվերդյանն էլ նրան մեղավոր է ճանաչել, դատապատել ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել։

 

Արաքս Մամուլյան